Շարունակում ենք պայքարել, որպեսզի իրականություն դարձնենք քո երազանքները. Կարո Փայլանը՝ Հրանտ Դինքի մասին

22:36     19 հունվարի, 2021

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան գրառում է կատարել պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ: 

«14 տարի է անցել, աղբարիկ: Շատ ջանք թափեցինք, բայց չկարողացանք պատասխանատվության կանչել նրանց, ովքեր «սպանիր» ասացին: Այն խավարը, որը քեզ խլեց մեզնից, շարունակում է ոճիր գործել: Բայց մենք շարունակում ենք պայքարել, որպեսզի իրականություն դարձնենք քո երազանքները»,- գրել է հայազգի պատգամավորը:

 

 


© armedia.am