Ադրբեջանը խոցված Մի-24-ի գործով Ռուսաստանից իրավական օգնություն է խնդրել

00:47     22 հունվարի, 2021

Բաքուն խոցված Մի-24 ուղղաթիռի գործով իրավական օգնության խնդրանքով միջնորդություն է ուղարկել Մոսկվային, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

«Ներկա պահին այս քրեական գործով իրականացվում են ինտենսիվ քննչական-օպերատիվ միջոցառումներ: Միջնորդագրի արդյունքներից հետո կապահովվի նշված քրեական գործի վերաբերյալ օրինական որոշման ընդունումը»,- ասել են մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի օդային տարածքում, մարտական գործողությունների գոտուց դուրս Մի-24 են խոցել: Դրա հետևանքով անձնակազմի երկու անդամ զոհվել էր, ևս մեկը տարհանվել էր միջին ծանրության վնասվածքներով:

 


© armedia.am