«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով

13:29     23 հունվարի, 2021

Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ՝ ռեժիսոր Վագա Վարդանյանի «Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, կցուցադրվի ռուսական Առաջին ալիքով։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ հայ-ռուսական համատեղ արտադրության խաղարկային վավերագրական ֆիլմը պատմում է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի վաստակի և ստեղծագործական ուղու մասին։

Ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա ռուսական ժամանակով հունվարի 23-ին  ժամը 14։05-ին։


© armedia.am