Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

18:08     25 հունվարի, 2021

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը»,- գրել է Մուսինյանը:


© armedia.am