Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար

11:32     26 հունվարի, 2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար։

Հիշեցնենք՝ նախագահ Հարությունյանը երեկ հրամանագիր էր ստորագրել ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին։

Հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:
 
Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ոստիկանություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարին։


© armedia.am