Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ անձնական հանդիպման կամ այցերի հեռանկար չի քննարկվել. Պեսկով

16:47     27 հունվարի, 2021

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը հունվարի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում անձնական հանդիպման կամ այցերի հեռանկարներ չեն քննարկել, սակայն պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը: Այս մասին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Անձնական հանդիպում, որպես այդպիսին, չի քննարկվել, այցերի թեման չի քննարկվել, սակայն ընդգծվել է երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունն ու մտադրությունը»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ, Պեսկովը Պուտինի և Բայդենի առաջին հեռախոսազրույցը որակել է որպես «աշխատանքային և անկեղծ»:

Ըստ Կրեմլի խոսնակի՝ այն տևել է 35 րոպեից ավելի:


© armedia.am