ԵՄ-ն կարող է արգելափակել COVID-19 պատվաստանյութերի մատակարարումը Բրիտանիա

13:11     29 հունվարի, 2021

Եվրամիությունը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սակավության պայմաններում, կարող է արգելափակել դեղամիջոցի մատակարարումը Մեծ Բրիտանիա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով լրագրողների տրամադրության տակ գտնվող Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելի նամակը:

Ավելի վաղ «AstraZeneca»-ն երաշխավորել էր պատվաստանյութերի մատակարարումը Բրիտանիա, սակայն հետաձգեց դեղամիջոցի մատակարարումը Եվրամիություն՝ առաջ բերելով պայմանագրի ստորագրման ավելի ուշ ժամկետ:

Ի պատասխան, Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է պատվաստանյութերի արտահանումը սառեցնելու արտակարգ միջոցառումների ուսումնասիրություն, այդ թվում ՝ «Pfizer» դեղամիջոցի, որից 40 միլիոն դոզան ձեռք է բերել Լոնդոնը:

«Ես դա առաջարկել եմ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, այնպես որ մենք անպայման կուսումնասիրենք այս հնարավորությունը», - մեջբերում է թերթը Չ. Միշելի խոսքը:

Եվրոպական «Politico» հրատարակությունը հայտնում է, որ Բրյուսելը արդեն համաձայնեցրել է պատվաստանյութի արտահանումը արգելափակելու մեխանիզմը: Ըստ այդ ծրագրի, ԵՄ մաքսային մարմինները կարգելեն առանց թույլտվության դեղերի արտահանումը: Իրենց հերթին, եվրոպական երկրները կսկսեն դրանք թողարկել միայն պայմանով, որ պատվաստանյութերի արտադրողները կատարեն իրենց պարտավորությունները Եվրամիության շրջանակներում:


© armedia.am