Հանրապետական կուսակցությունն ունի Դոնալդ Թրամփի կարիքը

21:00     29 հունվարի, 2021

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն ունի Դոնալդ Թրամփի կարիքը, հայտարարել է Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի անդամ Ջոնաթան Բարնեթը, փոխանցում է «Politico»-ն։

«Կասկածից վեր է, որ ունենք Թրամփի և նրա ընտրողների կարիքը։ Բայց նա էլ մեր կարիքն ունի։ Միասին մենք կհարթենք ամեն ինչ»,-ասել է Բարնեթը։

Նշենք, որ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո հանրապետական կուսակցության անդամները երես էին թեքել Թրամփից: Վերջիններս ցուցարարների գործողություններին աջակցելու համար դատապարտել էին Թրամփին: Նրանցից տասը նույնիսկ կողմ  էին կքվեարկել նախկին նախագահին իմպիչմենթի ենթարկելուն:

Սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս Հանրապետական կուսակցությունը ջանքեր է գործադրում Թրամփի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: 


© armedia.am