Աղդամում բացվեց ռուս-թուրքական դիտորդական համատեղ կենտրոնը

15:38     30 հունվարի, 2021

Այսօր Աղդամում բացվեց Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու ռուս-թուրքական դիտորդական համատեղ կենտրոնը: Այս մասին կենտրոնի տեղակայման վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա են ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Ղարաոսմանօղլուն:


© armedia.am