Այսօր Աղդամում բացվեց Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու ռուս-թուրքական դիտորդական համատեղ կենտրոնը: Այս մասին կենտրոնի տեղակայման վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Կենտրոնի բացման արարողությանը ներկա են ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Ղարաոսմանօղլուն: