Ղրղզստանի խորհրդարանը Մարիպովին հաստատել է վարչապետի պաշտոնում

15:45     1 փետրվարի, 2021

Ղրղզստանում խորհրդարանական կոալիցիան վարչապետի պաշտոնում հաստատել է Ուլուգբեկ Մարիպովին: Այդ մասին հաղորդում են երկրի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից:

«Խորհրդարանական մեծամասնության կոալիցիան այսօր հավանություն է տվել «Հանրապետություն-Աթա Ժուրտ» խմբակցության առաջարկին՝ Մարիպովին վարչապետի թեկնածու առաջադրել», - ասել են մամուլի ծառայությունում:

Նշվում է, որ կոալիցիան հավանություն է տվել նաև կառավարության կազմի և կառուցվածքի նախագծերին:


© armedia.am