Իսրայելն ու Կոսովոն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

20:33     1 փետրվարի, 2021

Իսրայելն ու Կոսովոն համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Իր տեսակի մեջ առաջին պատմական առցանց արարողության ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին և Կոսովոյի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մելիսա Հարադինայ-Ստուբլան համաձայնագիր ստորագրեցին Իսրայելի և Կոսովոյի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին», - ասել են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես հայտնել է Աշկենազին, «Իսրայելի և Կոսովոյի միջև հարաբերությունների հաստատումը կարևոր և հուզիչ պատմական քայլ է, որն արտացոլում է տարածաշրջանում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխությունները»:


© armedia.am