Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 9 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

10:21     2 փետրվարի, 2021

 

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:
Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:

 


© armedia.am