ԿԲ կանխատեսմամբ՝ 2020-ի ՀՀ տնտեսական անկումը կկազմի 7.8 տոկոս
ՀՀ կենտրոնական բանկը 2020-ի համար կանխատեսում է 7.8 տոկոս տնտեսական անկում: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Տնտեսական անկման համար ԿԲ կանխատեսումը նախկինում 2020-ի համար եղել է 7.2 տոկոս: Ներկայում ԿԲ-ն ակնկալում է 7.8 տոկոս տնտեսական անկում»,-ասաց Գալստյանը:
2021-ի կանխատեսումները խոստացավ ներկայացնել ավելի ուշ: