Հայաստանի կողմից չի եղել ՀԱՊԿ-ից ռազմական կամ որևէ այլ օգնության դիմում. Ստանիսլավ Զաս

19:23     2 փետրվարի, 2021

Հայաստանը չի խնդրել օգտագործել ՀԱՊԿ մեխանիզմներն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն օգնելու նպատակով: Նրա խոսքով, կազմակերպությունը բազմիցս հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղ համաձայնագրերով խնդիրների լուծման օգտին, և այդ դիրքորոշումը չի փոխվել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց: Չեք կարող մտածել, որ մեր կազմակերպությունը սահմանափակվել է իրավիճակի դիտարկմամբ և կրակը դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ նստելու պահանջի արտահայտմամբ: Ոչ, մենք շատ աշխատանք կատարեցինք», - ասել է Զասը:

Նա շեշտել է, որ գոյություն ունի կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ հիմնական համաձայնագիր, որը հստակորեն նշում է այս կամ այն պետությանը, այդ թվում՝ ռազմական, օգնություն տրամադրելու ՀԱՊԿ-ի պայմաններն ու կարգը:

«Այս իրավիճակում Հայաստանի կողմից չի եղել ՀԱՊԿ-ից ռազմական կամ որևէ այլ օգնության դիմում: Մենք չենք գործարկել և չենք դիտարկում այդ մեխանիզմը», - ասել է գլխավոր քարտուղարը, հավելելով, որ կազմակերպությունը ողջունում է ձեռք բերված պայմանավորվածությունները և արյունահեղությունից խուսափելու համար ընտրված ուղին:

 


© armedia.am