ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների

19:35     4 փետրվարի, 2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 1-ին և 2-ին այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ զինվորական և քաղաքացիական անձանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Այդ անձանց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասել է Ամատունին:

Ամատունին հավելել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նաև նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին:

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 228 գերեվարված անձանց վերաբերյալ հարցում:


© armedia.am