Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ. Սեյրան Օհանյան

09:47     5 փետրվարի, 2021

Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ: Այս մասին «Կենտրոն» ՀԸ-ն հետ հարցազրույցի ժամանակ ասել է  ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին:

«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է  և որոշ տեղերում նաև պարտականությունը այս նեղ, անելանելի իրավիճակում  մասնակցելու: Ես որպես ՀՀ քաղաքացի կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ միասին, դա ես ինքս կորոշեմ»,- ասել է նա:


© armedia.am