Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 168300-ի

11:01     9 փետրվարի, 2021

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 123 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում փետրվարի 9-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168300: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3126 (+3) դեպք, մահվան ևս 784 (+1) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 4221 անձ: Ապաքինվել է 160169 անձ:


© armedia.am