Այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն արվի․ ադրբեջանական բանակում հերթափոխ է

11:33     9 փետրվարի, 2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները:
Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է:


© armedia.am