Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Իրաքյան Քրդստան

21:10     9 փետրվարի, 2021

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Իրաքյան Քրդստան վարչապետ Մասուր Բարզանիի հրավերով: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Kurdistan24-ին:

Պոնտիֆիկոսը պետք է ժամանի տարածաշրջան մարտի 7-ին: Նա կհանդիպի վարչապետ Բարզանիի, նախագահ Նեչիվան Բարզանիի եւ նախկին նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Պորտալի տվյալներով՝ նա պատարագ կմատուցի Էրբիլում Ֆրանսո Հարիրի ստադիոնում, որտեղ կայցելեն հազարավոր քրիստոնյաներ: 


© armedia.am