Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալ, հինգը վերադարձել է Երևան. Ռուստամ Մուրադով

10:49     10 փետրվարի, 2021

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իրականացվել է գերիների հերթական փոխանակումը: Այդ մասին  հաղորդագրություն է հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

«Ռուս խաղաղապահների՝ իմ անձնական հսկողության ներքո կատարած աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալի և հինգ բանտարկյալ վերադարձել է Երևան:

Ռուս խաղաղապահները հետայսու էլ կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անվերապահ կատարմանը»,- ասվում է հայտարարության մեջ:


© armedia.am