Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168496: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3130 (+4) դեպք, մահվան ևս 786 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4175 անձ: Ապաքինվել է 160405 անձ: