Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են միասին «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրել

18:56     10 փետրվարի, 2021

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկացրել է Մոսկվայում Իրանի դեսպան Ղազեմ Ջալալին Իսլամական հեղափոխության 42-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

««Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության վերաբերյալ մեր բանակցություններն ավարտվել են, և շուտով մենք Իրանի տարածքում այդ պատվաստանյութի արտադրության ականատեսը կդառնանք»,- ասել է դեսպանը:

Նախօրեին Իրանում մեկնարկել է պատվաստումը ռուսական դեղամիջոցով, որի առաջին խմբաքանակն Իրան էր հասել օրեր առաջ: 


© armedia.am