Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացվում

13:45     13 փետրվարի, 2021

Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ շեն, Վարնկաթաղ համայնքներում և «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում փրկարար ծառայության սակրավորական ջոկատները փետրվարի 13-ին իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ՝ ռազմամթերք և այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով՝ որ հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։

Լրացուցիչ տեղեկատվության համար գործում է 911 կարճ հեռախոսահամարը։


© armedia.am