Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ շեն, Վարնկաթաղ համայնքներում և «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում փրկարար ծառայության սակրավորական ջոկատները փետրվարի 13-ին իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ՝ ռազմամթերք և այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով՝ որ հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։