Ամերիկյան «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆֆ Բեզոսը, առաջ անցնելով «Tesla» և «SpaceX» ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկից, կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Բեզոսի կարողությունն այս պահին գնահատվում է 191 միլիարդ դոլար, իսկ Իլոն Մասկինը՝ 190 միլիարդ դոլար:
Երրրոդ տեղում 137 միլիարդ գնահատվող կարողությամբ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է: