Ճապոնիան և ԱՄՆ-ն համաձայնվել են մեկ տարով երկարացնել ամերիկյան ռազմաբազաները պահելու պայմանները

16:57     17 փետրվարի, 2021

Ճապոնիայի կառավարությունը և ԱՄՆ-ն համաձայնվել են երկրում ամերիկյան բազաները պահելու ծախսերի բաշխման պայմանները երկարացնել մինչև 2022 թվականի մարտի 31-ը (Ճապոնիայում հաջորդ ֆինանսական տարվա վերջ): Այս մասին նշված է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ճապոնիայի կառավարությունը և ԱՄՆ-ն համաձայնել են մեկ ֆինանսական տարով երկարացնել ծախսերի բաշխման ներկայիս պայմանները: Կողմերը նաև պայմանավորվել են բանակցությունները շարունակել հետագա ժամանակահատվածում ծախսերի բաշխման շուրջ:

Նշենք նաև, որ Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին մամուլի ասուլիսում ասել է, որ 2021 ֆինանսական տարում ճապոնական կողմի ծախսերը կկազմեն 201,7 մլրդ իեն (մոտ 1,9 մլրդ դոլար):


© armedia.am