Ավելի քան 40 մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

13:37     18 փետրվարի, 2021

Առնվազն 42 մարդ է տուժել Իրանի կենտրոնական հատվածում երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բժիշկներին:

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով մահվան դեպքեր չկան:

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել երեկ երեկոյան Իսֆահան և Կոհգիլույե և Բոյերահմեդ նահանգների սահմանին: Ամենից շատ վնաս է պատճառվել Սիսահտ բնակավայրին, որը գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնից 10 կմ հեռավորության վրա:


© armedia.am