ՀԴՄ-ներով «տնտեսական հեղափոխության» կոնցեպտի տկարությանը մի անգամ արդեն ականատես եղանք

17:52     18 փետրվարի, 2021

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«ՀԴՄ-ներով «տնտեսական հեղափոխության» ու ավելի երջանիկ թոշակառու ունենալու կոնցեպտի տկարությանը մի անգամ արդեն ականատես եղանք:

Տնտեսության վերականգնման նշաններն աճող սպառման մեջ տեսնելը, մեղմ ասած, հեռու է մակրոտնտեսական կառավարման լրջությունից:

Իսկ հարմար պահերին հարմար վիճակագրությունը ներկայացնելը՝ վաղուց բացահայտված ու իրեն սպառած երևույթ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած կառավարության նիստում  Նիկոլ Փաշինյանը ասել է, փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով Հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին գործարքների աճը:
Վարչապետը ներկայացրել է նաև ապրանքաշրջանառության և արտաքին առևտրաշրջանառության հետ կապված վիճակագրություն փետրվարի առաջին 15 օրերի համար: 


© armedia.am