Իրանն ուսումնասիրում է միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ հետ ոչ պաշտոնական հանդիպման ԵՄ առաջարկը

13:38     21 փետրվարի, 2021

Իրանն ուսումնասիրում է միջուկային գործարքի ներկա մասնակիցների և Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական հանդիպման Եվրամիության առաջարկը: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին:

«Մենք ուսումնասիրում ենք Ժոզեպ Բորելի առաջարկը Միացյալ Նահանգների և Իրանի մասնակցությամբ «4+1» ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու մասին: Մենք խորհրդակցում ենք մեր գործընկերների՝ այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի հետ, և առաջիկայում կպատասխանենք առաջարկին»,- ասել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ Իրանը միջուկային գործարքի վերադառնալու համար հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում: Թեհանը դրա համար բավարար է համարում ԱՄՆ կողմից պատժամիջոցների չեղարկումը:


© armedia.am