Բայդենը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը. լրատվամիջոցներ

20:27     21 փետրվարի, 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով, հայտնում է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Պարբերականը նշում է, որ «չնայած Բայդենի վարչակազմը պնդում է, որ ցանկանում է սկզբում նստել բանակցությունների սեղանի շուրջ, կան նշաններ, որ պատժամիջոցների մեղմացումը սարերի հետևում չէ»:

«Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ։  Բայց այն մոտ է», - թերթին հայտնել է ազգային անվտանգության ոլորտի լավատեղյակ աղբյուրը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մի քանի տարբերակ է քննարկում, թե ինչպես կարելի է հեշտացնել Իրանի ֆինանսական վիճակը՝ առանց այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու:


© armedia.am