«Ֆեյքի գործով» ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց

20:43     21 փետրվարի, 2021

«Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց։  Panorama.am-ը Մհեր Ավագյանի  պաշտպան Միքայել Շխիմյանից տեղեկացավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, նաև դատարանը մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ Մհեր Ավագյանը ձերբակալվել էր փետրվարի 19-ի երեկոյան։ Նրան առաջադրված է նույն մեղադրանքները, ինչը ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և վերլուծաբան Կարեն Բեքարյանին՝ ՀՀ ՔՕ 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։ Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են։ 

Նույն գործի շրջանակում կալանավորված է նաև Արամ Լևոնի Սարգսյանը։


© armedia.am