Ֆրանսիայի և Կիպրոսի նախագահները բանակցություններ են անցկացրել կղզու շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզված է, որ կիպրական հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի դրույթների համաձայն՝ կղզում դաշնային պետություն ստեղծելու հիման վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիքոս Անաստասիադիսի հետ զրույցի ընթացքում երկու նախագահները կարծիքներ են փոխանակել կիպրական հարցին վերաբերող վերջին իրադարձությունների մասին կղզում առաջիկա գագաթնաժողովի կապակցությամբ, որը պատրաստվում է անցկացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի լիարժեք աջակցությունը բանակցությունները ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերի, ինչպես նաև ԵՄ արժեքների և սկզբունքների հիման վրա վերականգնելու շուրջ:
Կիպրոսի նախագահը հայտարարել է Մակրոնին, որ պատրաստ է հնարավորինս արագ անցնել առարկայական բանակցություններին ՄԱԿ-ի հովանու ներքո:
Նրա խոսքով՝ կիպրացի հույների նպատակն է կայացնել համապարփակ, ամուր և կենսունակ որոշում Կիպրոսում երկհամայնք դաշնություն ստեղծելու ուղղությամբ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի, ինչպես նաև եվրոպական սկզբունքների հիման վրա: Հաշվի առնելով, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից մեկն է, Անաստասիադիսն ընդգծել է դերը, որը կարող է խաղալ Փարիզը, մասնավորապես, անվտանգության և կիպրական կարգավորման մասին համաձայնագրի իրագործման հարցերում: