Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա

18:21     22 փետրվարի, 2021

Հայաստանի տարածքում  փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին` հյուսիս-արևելյան` 5-10 մ/վ:

ԱԻ նախարարության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։



Երևանում փետրվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


© armedia.am