Վրաստանում ձերբակալել են Սահակաշվիլիի կուսակցությունը գլխավորող ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային

12:07     23 փետրվարի, 2021

Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երկրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Մելիան, ով հանդիսանում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության նախագահը, մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիում հակառուսական ցույցի ժամանակ խորհրդարանի գրոհի կազմակերպման մեջ, ցույցերը սկսվել էին ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի երկիր այցից հետո:

Դատարանը նրան սկզբում գրավով ազատել էր՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պայմանով, որը ընդդիմադիրն ավելի ուշ ցուցադրաբար հանել էր, ինչի համար նրա նկատմամբ նոր գրավ էին ընտրել: Մելիան հրաժարվել էր վճարել դրամական գրավը: Փետրվարի 17-ին դատարանի ընդունած կալանքի մասին որոշումից հետո Մելիան փակվել էր իր կուսակցության գրասենյակում:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի հրաժարական էր տվել Մելիայի հարցում թիմի հետ տարաձայնությունների պատճառով: Նա անընդունելի էր համարում ընդդիմադրի ձերբակալությունը, որը, նրա կարծիքով, կարող էր երկրում առանց այն էլ լարված քաղաքական իրավիճակի էսկալացիա առաջացնել: 


© armedia.am