Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս ունենք. Լավրով

16:46     25 փետրվարի, 2021

Փետրվարի 25-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Արա Այվազյանը տեղեկացրել է հանրապետությունում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին:

Ռուսական կողմից ընդգծել են՝ իրավիճակը գնահատվում է որպես Հայաստանի ներքին գործ, և ՌԴ-ն հույս ունի, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:


© armedia.am