ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը համաձայնեցրել է գրավոր ընթացակարգի մեկնարկը, որն անհրաժեշտ է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով պատժամիջոցներ սահմանելու մասին ԵՄ խորհրդի բանաձևի ընդունման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պատժամիջոցների կարող են ենթարկվել մի շարք ռուս պաշտոնյաներ, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով կընդգրկվի ցանկում:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ավելի վաղ հայտարարել էր, որ այս շաբաթ պատժամիջոցներ կսահմանվեն ՌԴ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ պայմանավորված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով:
Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել է Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես: Դատարանի որոշմամբ՝ «Իվ Ռոշեի» գործով Նավալնիի նկատմամբ սահմանված 3,5 տարվա պայամանական ազատազրկումը փոխարինվել է իրական ժամկետով: