ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից լիարժեք ուժի մեջ է մտնում

15:43     1 մարտի, 2021

Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ՀԸԳՀ-ն (CEPA) այսօրվանից ուժի մեջ է։

Համաձայնագիրը սահմանում է կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում և ուժեղ ազդակ է առ այն, որ ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին, օրենքի գերակայությանը և բարեփոխումների օրակարգին:

Այս կապակցությամբ Երևանում Եվրամիության գրասենյակը վիկտորինա է հայտարարել, որի հաղթողները մրցանակ կստանան: Մանրամասները ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում:  


© armedia.am