Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից ներկայացված պահանջին. Սպիտակ համայնքի ղեկավար

16:47     1 մարտի, 2021

Սպիտակ համայնքի  ղեկավար Գագիկ Սահակյանը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նա այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության՝ չի կարող շարունակել պաշտոնավարել:

Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։

Շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք»։


© armedia.am