Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

20:38     5 մարտի, 2021

Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը։

«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», - ասել է Վատիկանի դիվանագիտության ղեկավարը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Վատիկանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են, և մի շարք հարցերի վերաբերյալ երկրների դիրքորոշումները համընկնում են:

Գալագերը նշել է, որ Վատիկանը, մասնավորապես, կցանկանար ավելի մեծ առաջընթաց տեսնել հետխորհրդային տարածքի գոտիներում «սառեցված հակամարտությունների» լուծման հարցում: Բացի այդ, ըստ Վատիկանի դիվանագիտության ղեկավարի, Հռոմը կցանկանար, որ  Սիրիայում «շատ [արտաքին] խաղացողներ կրճատեին իրենց ներկայությունը»:


© armedia.am