Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

15:26     9 մարտի, 2021

Հայաստանի տարածքում մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: ԱԻ նախարարության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը 6-8 աստիճանով։

Երևանում մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 


© armedia.am