Լավրովը և Չավուշօղլուն մարտի 10-ին կհանդիպեն Դոհայում

16:34     9 մարտի, 2021

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը կհանդիպեն Դոհայում: Այս մասին երեքշաբթի հայտարարվել է Ռուսաստանի պատվիրակությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումը տեղի կունենա Լավրովի` Մերձավոր Արևելքի երկրներով շրջագայության շրջանակներում:

Կատարում Լավրովին կընդունի Էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին, իսկ բանակցություններ կվարի արտգործնախարար Մուհամեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիի հետ:


© armedia.am