Փաշինյանի աշխատակազմն Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագրի հիմնավորումներն ուղարկել է նախագահի աշխատակազմին

18:19     11 մարտի, 2021

Կառավարությունն իր  հիմնավորումներով կրկին նախագահ Արմեն Սարգսյանին է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու առաջարկությունը։ Այս մասին ասել է  վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Այսօր նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։ Կառավարությունից NEWS.am-ին հայտնել էին, որ չեն ընդունում նախագահի առարկությունները և այն հետ են ուղարկելու նախագահին։ 


© armedia.am