Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կխաթարի ՄԻՊ անկախությունը․ Freedom House

12:49     13 մարտի, 2021

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի վերաբերյալ։

«Այս նոր օրինագիծը, եթե ընդունվի, կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և կխոչընդոտի Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու նրա գործունեությունը», մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Միջազգային կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առկա քաղաքական ճգնաժամի համատեքստում առավել քան երբևէ կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարողությունների պահպանումը մարդու իրավունքների խախտումները վեր հանելու հարցում։

Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին, փոխանցում է Panorama.am-ը։


© armedia.am