Իրանը խոստացել է դադարեցնել պատասխան միջոցներն ԱՄՆ պատժամիջոցների վերացումից հետո

16:23     13 մարտի, 2021

Իրանը վերջ կդնի պատասխան միջոցներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների վերացումից հետո, ինչպես և հայտարարվել է իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեն, փոխանցում է Mehr-ը:

Իրանի դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով ստանձնած պարտավորությունների չկատարման և գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին նրանց երկրորդ անգամ միացման ուղիները պարզ են, և դա պարզաբանվել է Իրանի արտգործնախարարի կողմից, ասել է Խաթիբզադեն:

ԱՄՆ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կդադարեցնի իր ուղղիչ միջոցառումները, ինչպես հայտարարել էր իսլամական հեղափոխության առաջնորդը:

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ Իրանը ստուգումներ անցկացնելիս կհիմնվի ՄԱԳԱՏԷ-ի վրա:

 


© armedia.am