«ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի կազմում առաջին անգամ կին է ընտրվել

17:59     15 մարտի, 2021

Առաջին անգամ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման Քաղբյուրոյի կազմում կին է ընտրվել, հայտնում է rosbalt.ru լրատվականը՝ հղում տալով շարժման մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Քաղբյուրոյի անդամ ընտրված Ջամիլա Ալ Շանթին «ՀԱՄԱՍ»-ի կողմից ընտրվել է նաև Պաղեստինի օրենսդրական խորհրդի պատգամավոր:

Բացի այդ, շարժման հիմնադիրները, ներառյալ Մահմուդ Ալ Զահարը, հաղթել են քաղբյուրոյի ընտրություններում: Քաղբյուրոյի անդամ է ընտրվել նաև «ՀԱՄԱՍ»–ի ռազմական թև «Ալ Քասամ» բրիգադի հրամանատար Մարվան Իսսան:

«ՀԱՄԱՍ» շարժումը, որը գործում է Գազայի հատվածում, Եվրամիությունում, ԱՄՆ-ում, Կանադայում և Իսրայելում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։


© armedia.am