ՀՀ զինված ուժերը վերհասկում են իրավիճակը

16:48     15 մարտի, 2021

 Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝  անդրադառնալով ՀՀ արևելյան սահմանի մոտ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվելիք համատեղ զորավարժություններին:

«Այս պահին էլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»,- ասաց Սարգսյանը:

Ադրբեջանը և Թուրքիան մարտի 15-17-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ:


© armedia.am