Վրաստանում ցուցարարները պահաջում են չեղարկել թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը

16:54     15 մարտի, 2021

Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները պահանջել են էկոնոմիկայի նախարար  Նատիա Տուրնավայի հրաժարականը և դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունըհաղորդում է Region Monitor կայքը:

«Մեր գլխավոր պահանջն է չեղարկել կառավարության որոշումը, որով նախատեսվում է Ռիոնի հովիտը հանձնել օտարերկրյա ներդրողի: Երկրորդ պահանջն է չեղարկել պայմանագիրը «Էնկա» ընկերության հետ: Երրորդ, բոլոր փաստաթղթերը՝ տրված 2015թ., պետք է զրոյացվեն, և վերջապես, էկոնոմիկայի նախարար  Նատիա Տուրնավան պետք է հրաժական տա»,-ասել է ակցիայի կազմակերպիչ Վարլամ Գոլետիանին:

Նշենք, որ արդեն 4 ամիս է, ինչ ցուցարարները պահանջում են չեղարկել Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը, որը պատկանում է թուրքական «Էնկա» ընկերությանը:


© armedia.am