Համավարակի պատճառով օլիմպիական խաղերին 50 տոկոսով կկրճատվի մարզասերների քանակը

19:36     15 մարտի, 2021

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները վարակի տարածման սպառնալիքի պատճառով մտադիր են 50% -ով սահմանափակել մարզասերների քանակը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Նշվում է, որ խոշոր մարզադաշտերում  հանդիսականների թիվը չպետք է գերազանցի 20 հազարը: Եթե համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, կազմակերպիչները կարող են հրաժարվել այդ որոշումից։

Միաժամանակ Ճապոնիայի իշխանությունները արտասահմանյան երկրներին կոչ են արել սահմանափակել օլիմպիական խաղերում  ղեկավարներին ուղեկցող մարդկանց թիվը:

Ղեկավար հյուրերը  չեն  ենթարկվի խիստ կարանտինի: Բայց կթեստավորվեն իրենց երկրներում  և Ճապոնիայում: Նրանց կարգելվի  նաև շփվել մարզիկների հետ և կօգտվեն հատուկ փոխադրամիջոցից:


© armedia.am