Կոսովոն դեսպանատուն է բացել Երուսաղեմում

22:29     15 մարտի, 2021

Կոսովոյի ԱԳՆ-ն բացել է իր դեսպանատունը Երուսաղեմում: Այս մասին ասվում է գերատեսչության Twitter-ում, փոխանցում է Aysor.am-ը: 

Իր հերթին, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Կոսովոյի որոշումը՝ այն անվանելով հարաբերությունների բնական զարգացում և Վաշինգտոնի համաձայնագրի իրագործում:

«Կոսովոյի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարում է Երուսաղեմում Կոսովոյի Հանրապետության դեսպանության բացման մասին: Օվալաձև աշխատասենյակում տրված խոստումը վերջապես կատարվել է այսօր», - ասվում է Կոսովոյի ԱԳՆ հաղորդագրության մեջ:


© armedia.am